Wednesday, May 25, 2011

Դատարկություն

Այսօր աչքերս բացեցի ու հասկացա, որ կյանքումս ինչ որ բան պակաս է:  Ոնց որ հոգիս լցնող գունաոր երազանքի ամենամեծ կտորը գողացած լինեն ու տեղը մեծ դատարկություն է մնացել: Դատարկություն, որ ոչնչով լրացնել չեմ կարող:
Տարորինակ ու անիմաստ ազատ տարածություն ամբողջությամբ հուսալքված ու ամայացած:
Իսկ ես այնպես կուզեի հերթական անգամ լսել ձայնդ, զգալթե ինչպես է սիրտդ բաբախում երբ հենվում եմ քեզ, ու գիշերները կրկին նաել հեռախոսիս սպասելով զանգիտ,  անհաբերությամբ լցված քնել մինջ հաջորդ օրը քեզ նորից կտեսնեմ: 
Այնպես եմ ուզում գոռալ որ քեզ դեռ սիրում եմ, թաքուն կարոտում: 
Չգիտեմ ինձ նման քեզ ելի կսիրեն թե ոչ, բայց դու իմ սիրո վրա գեթ մի վաերկյան մի կասկածիր, նա արժանի չէ դրան:
Հոգեվիճակս ավելի լավ կբնութագրեն Սևակյան այս տոները:
Ա՜խ քեզ ինչպե՞ս ասել, որ քեզ հիշում եմ դեռ, 
Ինչպե՞ս չասել, որ դու դեռ թանկ ես ինձ համար, 
Ինչպե՞ս մեզ բաժանող արգելակը քանդել, 
Ինչպե՞ս չգալ քեզ մոտ, ինչի՞ համար: 

Ինչպե՞ս չասել, որ` դու, միայն դո՜ւ չես թախծում, 
ինչպե՞ս ասել, որ ես ծնվել եմ քեզ համար, 
Ինչպե՞ս չասել , որ ես միշտ էլ քեզ եմ տենչում, 
Սակայն ինչպե՞ս ասել, ինչի՞ համար: 

Չէ՞ որ բաժանվեցինք կարծես մեր ցանկությամբ, 
Եվ այսօրը պարզ էր և ինձ, և քեզ համար… 
Հիմա ինչու՞ ցավել անցած երջանկությամբ, 
Եվ չցավել՞, ինչու՞, ինչի՞ համար: 

Ինչպե՞ս, ինչպե՞ս ասել` նորից արի, արի՜, 
Ինչպե՞ս չասել, որ ես ապրում եմ քեզ համար: 
Գեթ չխոստովանե՞լ ցավը մեր սրտերի, 
Խոստոնովանե՞լ, ինչու՞, ինչի՞ համար…

1 comment:

  1. Ան ջան հուսով եմ ԻՆՔԸ կհասկանա...

    ReplyDelete