Saturday, May 28, 2011

երջանկություն


       Վահեն մի տղա էր, ով մեծացել էր մանկատանը: Ասում են մայրն արդեն չկար, երբ նրան բերեցին: Ծնողների մասին գրեթե ոչինչ չգիտեր: Այս կյանքի մասին նույնպես քիչ բան գիտեր:
Մի անգամ մանկատուն բժիշկների մի խումբ այցելեց: Նրանք այնքան բարի էին, այնքան հոգատար: Այդ օրը շատ մարդ էր եկել, կար նաև օտար բառեր շշնջացող արտասահմանցիների մի մեծ խումբ: Հենց այդ պահին էլ Վահեն վճռեց, որ կդառնա իսկական բժիշկ: Ամբողջ գիշեր դրա մասին էր մտածում, թե ինչպես է օգնելու մարդկանց, հատկապես մեծահասակներին:

Լուսինեն երիտասարդ մի աղջիկ էր, հարուստ ընտանիքից: Նա երբեք ոչնչի կարիք չէր ունեցել: Քսանհինգ տարեկան էր, երբ ամուսնացավ: Չորս զավակ ունեցավ. բոլորն էլ ուսում ստացան ու մեկը մյուսի ետևից լավ ապագայի հույսով մեկնեցին Ամերիկա: Սկզբից հաճախ զանգում հետաքրքրվում էին ծնողներով, հետո կամաց-կամաց սկցսեցին ավելի քիչ հիշել. ժամանակ չունեին, ամեն մեկն իր անձնկան կյանքն ուներ: Քառասունհինգ տարեկանում մահացավ Լուսինեի ամուսինը, միակ մարդն, ով մնացել էր նրա կողքին: Երեխաները չկարողացան գալ թաղմանը` քաղաքացիություն ստանալու խնդիր ունեին: Միայն գումարով օգնեցին: Թոռները նրան օտար էին, խոսում էին անգլերեն, հայերեն չէին հասկանում, տատիկի հետ շփվել չէին կարողանում: Ունեին տարօրինակ արտասահմանյան անուններ որոնք արտասանել չէր կարողանում և ամաչում էր այդ փաստից:
ժամանակն անցնում էր, իսկ ինքն ամբողջովին մենակ էր մնացել:
Մի օր սրտի շրջանում սուր ծակոց զգաց, այլևս ոչինչ չէր հիշում: Արթնացավ արդեն հիվանդանոցում:
Վահեն ավարտեց բժշկական համալսարանը և անմիջապես անցավ աշխատանքի
Երկուշաբթի նա տանն էր, ամբողջ օրը ոչինչ չարեց, նստեց համակարգչի առջև ու չնկատեց, թե ինչպես օրն ավարտվեց: Նայեց ժամին - արդեն կեսգիշերն անց էր, քունը դեռ չէր տանում, բայց որոշեց պառկել` առավոտյան աշխատանքի էր: Գլխում շարունակ մոր մասին մտքերն էին պտտվում, նա ամեն ինչ կտար միայն թե մորը տեսներ, հասկանար  ինչ է մայրը: Մտածում էր, որ եթե մայր ունենար, րոպե անգամ չէր կորցնի նրա կողքին լինելու համար: Մտքերով տարված չնկատեց էլ, թե ինչպես քնեց: Առավոտյան զարթնեց ընկերոջ զանգից: Արագ հագնվեց ու նետվեց դեպի ավտոտնակ և արագ հասավ հիվանդանոց:
Հենց այնտեղ էլ մեկ բաժակ սուրճ եփեց ու սկսեց լսել բուժքրոջը, ով պատմում էր գիշերվա կատարվածի մասին: Վահեն գրեթե չէի լսում, միայն հիշում էր, որ զրուցակիցը խոսում էր ինչ որ ծեր կնոջ մասին, ում գիշերը անգիտակից վիճակում գտել էին իր բնակարանում: Հիմա վիճակն արդեն բավարար է: Բայց նրան այցելելու ոչ ոք չէր եկել, ու այդպես էլ չէր գալու...
Վահեն առանձնապես չհետաքրքրվեց կնոջով, միևնույնն է,  իր հիվանդը չէր, դուրս եկավ սենյակից և գնաց տեսնելու, թե ինչպես են երեկ վիրահատվածները:
Անցավ մեկ շաբաթ: Լուսինեի մոտ այդպես էլ մարդ չեկավ, ոչ մի հարազատ, ոչ մի բարեկամ: Հիվանդանոցից դուրս գրվելու ժամանակն էր, իսկ նա ոչինչ չէր ասում: Քույրերը հանեցն նրան դուրս, դրեցին մի անպիտան անվասայլակի մեջ ու տարան հիվանդանոցին հարակից մի այնպիսի տեղում, որտեղ մեկ-մեկ միայն բժիշկներն էին գնում: Լուսինեին թողոցին այնտեղ ու գնացին:
Երեկոյան Վահեն որոշեց դուրս գալ զբոսնելու, հիվանդները քնած էին, անելու ոչինչ չկար: Հիվանդանոցի օդը ծանրացել էր: Որոշեց քայլել դաշտով, այնտեղ երբեք ոչ ոք չէր լինում, ինքն էլ դեռ չէր եղել: Ամայի տարածությունով մի փոքր քայլեց, գլուխը բարձրացրեց ու կիսախավարում մի անվասայլակ տեսավ, աչքերը կկոցեց, որպեսզի լավ տեսնի մարդ կար, թե ոչ: Մոտեցավ, տեսավ մի կնոջ, ում կնճիռները պատմում էին կարոտի մասին: Ուսերին մի կոստյում կար, որը խզճահարությունից  գցել էին ուսանողները
Լուսինեն քնած էր և Վահեն սպասեց այնքան, մինչև նա արթնացավ:
Արթնացավ, սկսեցին խոսել, միանգամից իրար հարազատ դարձան, երկուսին էլ կյանքը մոռացել էր երջանկություն տալ:
Պատմեցին իրենց մասին, իրենց դառը կյանքի մասին:
Ամբողջովին մթնել էր, և երկուսն էլ զրույցով տարված, չնկատեցին ինչպես սկսեցին ցրտից դողալ: Վահեն Լուսինե մայրիկին, այդպես էր նա նրան կոչում, տարավ հիվանդանոցի իր սենյակը,տեղավորեց բազմոցին և ամբողջ գիշեր առանց աչք թարթելու նայեց նրա դեմքին, կնճիրներն, նուրբ ձեռքերին և սկսեց պատկերացնել մորը, ում միայն երազում էր փորձում տեսնել: Առավոտյան Լուսինե մայրիկին տարավ տուն: Կերակրեց, զրուցեցին: Նա շատ էր ցանկանում, Լուսինեին պահել իր տանը, բայց չէր էլ համարձակվում ասել դրա մասին:
Երեկոյան Լուսինեին տարավ տուն, վերադարցավ ու սկսեց մտածել, թե ինչ զզվելի է կյանք: Ինքն ամեն ինչ կտար մայր ունենալու համար, իսկ ով ունի` թողել և գնացել է անպետք իրի նման: Հիմա նա քնելուց առաջ մտածում էր Լուսինե մայրիկի մասին, ամեն օր այցելում նրան, երկուսն էլ սկսեցին կատարյալ զգալ իրենց: Վահեն սիրահարվեց, ամուսնացավ, նրան երեխաները իսկական թոռներ դարձան Լուսիներ համար, իսկ նրա զավակները այդպես էլ չհիշեցին իրենց մորը...

0 коммент.:

Post a Comment