Friday, December 2, 2011

Եթե միայն...

        • Ուշ հասկացա, թե ով ես ինձ համար իրականում, թե ինչքան քո կարիքն ունեմ և միայն ընկերոջ կարգավիճան ինձ չի հերիքում: Խեղդվում եմ մեջս կուտակված զգացմունքներից, նրանց առատությունից, քո կարոտից: Ուզում եմ գոռալ ,որ անտարբեր չեմ, բայց դու չես լսի. հեռու ես ինձնից: Քո սիրտը սառույց չէ, գիտեմ, բաց քեզ էլ եմ հասկանում: Ես միշտ ու բոլորին հասկանում եմ, բայց ափսոս, բոլորը չէ, որ ինձ հասկանում են: Ես կտառապեմ, կտանջվեմ, բայց քեզ ետ չեմ բերի. անկարող եմ: Հագուստիցս դեռ քո հոտնե գալիս, այն այնքան հաճելի է և հուշեր է արթնացնում, հուշերի մի ողջ փունջ, մի ամբողջ պատմություն: Այդ բույրը լեցուն է զգացմունքներով` սիրով կրքով, հիմմարություններով, գժություններով: Ափսոս անցյալ են, միայն դատարկ հուշեր են: Ատում եմ այդ բառը: <<Անկարող>>: Երբեմն թվում էր, թե չենք բաժանվելու: Այո, <<թվում էր>> - ևս մի զզվելի բառ:
          Եթե միայն... արդեն չգիտեմ... եթե միայն այդպես լիներ, եթե այնպես լիներ: Չգիտեմ էլ, թե որ տարբերակը ավելի ճիշտ կլիներ, վախենում էլ եմ տարբերակներ մտածել:
          Տարօրինակ են մարդիկ, հրաժարվում են այն ամենից, այն մարդկանցից, ովքեր իրենց համար թանկ են, հանձնվում են առանց պայքարելու:

2 comments:

  1. վերջապես, երկար ընդմիջումից հետո վերադարձար Անի ջան, բայց կցանկանայի, որ վերադառնայիր միայն ուրախ գրառումներով:
    սպասում եմմմմ.

    ReplyDelete
  2. Շատ շնորհակալ եմ Իրինա ջան: Աշխատում եմ այդ ուղղությամբ հուսով եմ կստացվի

    ReplyDelete