Saturday, March 5, 2011

Կյանքն առանց քեզ

Օրերն անցնում են առաջվա պես, բայց մի բան պակաս է:
Կան մարդիկ, կա զբաղմունք` չկաս դու: Քո բացակայությունը զգում եմ ամեն շունչ քաշելուց ու արտաշնչելուց, քեզ ավելի ու ավելի եմ կարոտում սրտիս ամեն զարկի հետ: Սրանք ուղակի խոսքեր չեն, որոնք գրում եմ, որովհետև ցանկանում եմ, այլ բառեր են որոնցից ամեն մեկը զգում եմ:
 Կարոտը կրծում է հոգիս, սերը սպանում է միտքս...  դժվարանում եմ  ուրիշ բանի մասին մտածել, կենտրոնանալ. մտքումս միայն դու ես: Գիտեմ, այսպես ապրել չի կարելի, այլ կերպ դեռ չեմ կարում:  
Ես ուղակի ցավում եմ, որ շատ բան եմ գիտակցում, եթե միայն այդ ամենը չգիտակցեի ապրելն ու քեզ մոռանալն ավելի հեշտ կլիներ: 
Սիրել... դու ստիպեցիր ատել այդ բառը, որը ոչ մի կերպ պոկ չի գալիս ինձնից: 
Ամեն քայլս, ամեն ինչ քեզ է հիշեցնում ու ցավ պատճառում:  
Ասում են անհնարին բան չկա, բայց ես գիտեմ` դու ինձ առաջվա պես չես սիրի, ես քեզ չեմ մոռանա:
Գիտե՞ս գրելու ընթացքում հիշեցի այն կախարդական երեկոն, դրա նման երևի էլ չլինի: Ի՜նչ գեղեցիկ ու արտասովոր էր, նման էր կախարդանքի, ասես հեքիաթից մի հատված լիներ, որը մի պահ տեղափոխվել էր կյանք: Այն ծառերը ուրիշ էին թվում,  փողոցի լուսավորությունն ասես մեղմ երաժշտություն լիներ, որը հագեցնում էր լռությունը: 
Զգացողություններն աննկարագրելի էին, դրանք պետք է զգալ, որ գրածս հասկանալ: Եթե բոլորը կարողանային ապրել այդ ամենը, սեր բառին այլ կերպ կվերաբերվեին ու սիրում եմ հենց այնպես չէին ասի:
Սիրում եմ Քեզ:

2 comments:

  1. Սիրել , սիրում եմ... որքան հաճախ ենք անտեղի ու անիմաստ օգտագործում այս բառը, իսկ երբ գալիս է իսկական ժամանակը, քարանում ենք... կորցնելու վախից:

    ReplyDelete
  2. Ան ես ազնիվ խոսք չգիտեի, որ այսքան զգացմունքային ու նուրբ տողեր ունես հոգուդ խորքում,,,գրիր դրանք, գրիր ինչպես օրագրումդ , գիտես Անկեղծությունը ամենագրավիչն է քո բլոգում,,,,,մենակ թե վերանայիր գրելուց հետո, ախր ես գիտեմ, դու կարող ես ավելի գրագետ գրել, ինչը ավելի ակնահաճո կլինի, մտածիր նաև պոտենցյալ ընթերցողներիդ մասին

    ReplyDelete