Monday, March 14, 2011

Շքեղ դիմակահանդես

  Շքեղ դիմակահանդեսին մասնակցելու համար ամենևին էլ պարտադիր չէ հեռու գնալ, դիմակներով մարդիկ ամենուր են և նրանցից խուսափել կամ փախչել չես կարող: Քեզ կշրջապատեն ու իրենցով կանեն մի քանի վայրկյանում, գլուխդ կլցնեն անուշ ստով, կստիպեն հավատալ, որ իրենք ուրիշ են, քեզ հասկանում ու նույնիսկ սիրում են: Մանկան պես անմեղ կձևանան և մոլախոտի պես կսկսեն փաթաթվել հոգուդ` ճզմելով այն: Կամաց-կամաց կփորձեն ձուլել իրենց և ոչնչացնել քեզ որպես անհատ: 
Դիմակահանդեսի սկզբունքը գործում է ամենուր`  սովորական մարդկային հարաբերություններում,  գործնական, ընկերական ու նաև սիրո մեջ, որն անբասիր է թվում: Նույնիսկ սերն են սկսել օգտագործել. նողկալի է: Ատում եմ դիմակները. դրանք միշտ թաքցնում են ճիշտը և հեռացնում իրականությունից:
Երբ սկսում ես հասկանալ դիմակի ուժը, գիտակցում ես, որ կործանվում ես ու դառնում նրանցից մեկը, հետ կանգնելն անհնար է թվում: 
Բոլորը գնում են, մնում ես դու և անորոշությունը, որի հարցն է`
-Բա հետո?
Ու սկսում ես տանջվել առանց հասկանալու, թե հետո ինչ ես անելու, ուր ես գնալու ու նմանատիպ հարցեր, որոնց պատասխանը կարող է տալ միայն ժամանակը...

0 коммент.:

Post a Comment