Sunday, March 27, 2011

Ես այլևս ես չեմ

Բազմիցս փորձել եմ հեռանալ քեզնից, մի տեսակ չէր ստացվում: Դժվար է թողնել ու հեռանալ մի մարդու, ում սիրում ես, առանց ում քեզ չես պատկերացնում:
Հիմա, երբ նստած գրում եմ այս ամենը, մեջս ինչ-որ բան սպանում է ինձ և արցունքներս ակամաից թափվում են: 
Ես այլևս ես չեմ. ուրիշ մարդ եմ դարձել, ինքս ինձ չեմ ճանաչում, ոչ մեկին տեսնել կամ լսել չեմ ուզում, անգամ գրել չեմ ցանկանում: 
 Մի օր արթնանում ես ու սկսում ատել ինքդ քեզ` անցյալի սխալների համար, մինչդեռ դրանք անելիս առաջնորդվում էիր <<արածի համար չեն փոշմանում կարգախոսով>>: Այս կարգախոսը մխիթարվելու լավ տարբերակ է, սակայն ոչ ինձ համար: 
 Երբ զգում ես, որ ամեն ինչ անիմաստ է դառնում, սկսում ես ստիպված ապրել, իսկ դա ամենասարսափելի բանն է աշխարհում, անգամ մահանալ չի կարելի այս ամենից պրծնելու համար: 
Ինչքան ել գրեմ, ասեմ, ինքս ինձ տանջեմ, միևնույն է` ոչինչ չեմ փոխի, մնում է համակերպվել եղածի հետ, այլ կերպ չի լինում: Արդեն համոզվել եմ` հրաշքներ չկան, դրանք հորինված են ցնորվածների կողմից, ովքեր սթափ միտք չունեն: 
Սերն էլ է գոյություն չունեցող մի ցնորք, որին ես հավատացի ու սխալվեցի: 








P.s. Անգամ հանճարներն են սխալվում, իսկ ես հասարակ մարդ եմ վ օգտվեց այս կյանքում իրեն բաժին հասած հերթական սխալից:

0 коммент.:

Post a Comment