Friday, July 15, 2011

գիտես որ քեզ սիրում եմ

Դու գիտես որ քեզ սիրում եմ, ասելնել անիմաստ է արդեն, հոգնել եմ քեզ տեսնելիս աչքերումդ սեր որոնելուց, որոշ ժամանակ առաջ աչերիդ նաելով հաճելի փայլ էի տեսնում, որը հայտնվում էր` միայն ինձ տեսնելիս, գուցե…
Սիրում եմ քո աչքերը` դրանք ինձ անհոգ մանկան, աստղիկի պես փայլփլուն աչուկներ էին հիշեցնում: Դրանցից քեզնից բացի այլևս ոչ ոք չունի, ինձ համար:
Իսկ ժպտալիս դրանք լցվում էին անսահման ուրախությամբ, ասես չէին ել տխրել:
Եվ հենց այդ նույն աչքերը ինձ տեսնելիս, իմ աչքերում նախկին սերն են որոնում, կա՞արդյոք այն, իսկ դրան որպես պատասխան ես փախցրի հայացքս, ու այդպես է լինելու ամեն անգամ երբ ինչ որ բան փնտրես իմ աչքերում, որոնք երբեք քեզ չեն ստում, սակայն իրականությունն ասելուց խուսափում են այնպես, ինչպես կխուսափեին ահեղ դատաստանից:
Մթությունն ու անձրևը իմ ամենամոտ ընկերներն են նրանք թաքցում են իմ արցունքնները, որոնք դու չես նկատում, ու չնկատեցիր նաև այն օրը երբ քեզ ուրախ ու անհոգ էի թվում: Կամ ուղակի չցանկացար նկատել դրանք, արցունքներս լուռ իչնում էին այտերովս ու թաքնվում կեղծավոր ժպիտիս տակ: Ժպիտներ, զզվելի կեղծավոր պահվացք, մինչև հիմա չեմ հասկանում կեղծիքն ավելի շատ իմ թե՞ քո համար էր, դրանցով կամ ինձ կամ քեզ էի խափում ու համոզում, որ այլևս քեզ չեմ սիրում:
Ում համար է այս ամենը, այս կեղծիքը, այս զզվելի սուտը, ինչնե պարտադրում ու դրդում դրան, ցաոք չգիտեմ, միայն գիտեմ, որ դա` ավելի ուժեղ է քան զգացմունքները, այն զգացմունքները որոնք երբևե եղել են իմ կամ քո մեջ: