Tuesday, January 25, 2011

Հիշում եմ. ես ոչինչ չեմ մոռանում


Ես սա չեմ ասում հիշաչար թվալու համար, պարզապես կյանքում կան բաներ, որոնք անհնար է ջնջել: Ցավոք ծնվելուց մեզ չեն ծրագրավորում և մենք չունենք delete all կամ ուղակի delete գործառույթները: Հրաշալի կլիներ.  ինչ ուզում ես մոռանալ, ընդգծեիր ,ապա delete և վերջ: Ավարտվեց մի ողջ պատմություն, չես էլ նեղվում, տանջվում, ազատվում ես այն ամենից, ինչը քեզ կխանգարեր ապրել:  Այդ դեպքում վախենալու մի բան է մնում` դատարկություն, դատարկ է մնում մի արկղ, որը նախկինում լեփ-լեցուն էր հուշերով ու զգացմունքներով: Այդ հնարավորությունը չկա, երևի ճիշտն էլ դա է: 
Ուզում եմ մտքիցս ջնջել այն ամենն, ինչը ցավ է պատճառում ինձ, այն արտահայտությունները, որոնք հերթական անգամ գալիս են մտքիս` ինձ ապացուցելու, որ ես քո համար ոչ մեկ եմ, չեմ եղել ու չեմ էլ դառնա: 
Ինչքան ել ցավոտ լինի, այս ամենը գիտակցում եմ ու հասկանում եմ, սկզբունքներիս դեմ եմ գնում այս ամենով, սակայն ետ դարձի կամուրջը վազուց է այրվել և ես անզոր եմ իմ զգացմունքնեիր առաջ, դրանք ավելի հզոր են, քան կամքս, առավել վեհ են, քան ինքնասիրությունս...


ps.
 Դժվար թե գտնվի որևէ մեկը ով չունի սիրած երգ կամ երաժշտություն, որը հուեր չարթնացնի.....`
Yiruma: River Flows In You 

Friday, January 21, 2011

Անձրև: <<Խենթանում եմ հորդառատ ու տաք անձրևի տակ քայլելու համար>>- սա կարծում եմ նկարը դիտողների մտքով հաստատ կանցնի:
Շատերը  անձրևն ասոցացնում են ռոմանտիկաի հետ, համամիտ եմ, սակայն դրանից բացի ինձ համար անձրևը նաև մաքրության, անբասիրության նշան է: Այն գալիս ու իր հետ տանում է քաղաքի փոշին` մաքրելով և թարմացնելով այն:
Երանի անձրևն ունենար կախարդական ուժ և ի վիճակի լիներ մաքրել մարդկանց հոգիները: Հրաշք կլիներ, ընդամենը մի քանի կաթիլ և մարդիկ մաքուր են ինչպես նորածին մանուկները, անկեղծ ժպտում են: Տեսնես նման բան կլինի, թե դա պարզապես երազանք կմնա?

Thursday, January 20, 2011

ԵՍ ՍԻՐԵԼ ԳԻՏԵՄ



Բարև, ինչպես ես? գիտեմ, որ միևնույնն է չես պատասխանելու, բայց գրում եմ:
Ես էլ իմ մտքերն այսպես եմ արտահայտում, այստեղ կգրեմ, այն ինչ կցանկանայի ասել, սակայն չասացի` միգուցե գոռոզությանս, կամ էլ չափազանց հպարտ լինելու պատճառով: 
Ես քեզ սիրել եմ, սիրել եմ ավելին, քան դու երբևէ  կարող ես պատկերացնել, միգուցե այն պատճառով, որ մենք չափազանց տարբեր ենք: 
Ուզում էի ասել` քեզ շատ եմ կարոտում, միշտ իմ մտքերում ես և այլն, սակայն հասկացա. այս ամենն ավելորդ է, ես քեզ սիրում եմ պարզապես. առանց որևէ պատճառի սիրում եմ:   

Գիտեմ, որ ամեն ինչ կորցրել եմ անվերադարձ, հետ բերելու հոյւս էլ չունեմ, չեմ էլ փորձի այլևս:   

Wednesday, January 19, 2011

Դժվար է ապրել մի տեղ, ուր կեղծիքն է իշխանության գլուխ անցել և պայքարում է ազնվության դեմ.....

Սովորականի պես զբոսնում էի քաղաքով, մի պահ նայեցի երկնքին, գեղեցիկ էր ձմեռային տաք ու հաճելի օրվա երկինքը: Գունավոր մտքերը սկսեցին զարդարել առօրյա թոհուբոհից հոգնած ուղեղս: Նորից գլուխս իջեցրի, վերադարձա իրականություն` նույն դատարկության և կեղծավորության մթնոլորտը պատեց ինձ: 
Ամբողջ կյանքդ ապրում ես մի տեղ և մտածում, որ դա այն տեղն է, որը պետք է սիրելի ու մտերիմ թվա, բայց արի ու տես <<խորթ է ամեն ինչ>>:
Մինչ կհանդիպեի ընկերուհուս, դեռ ժամանակ ունեի, նստարանին նստելուն պես աղմուկ լսեցի, սկզբից անհասկանալի աղմուկ էր, որը մոտենում էր և բառերն ավելի պարզ էին դառնում. <<աշխատանք>>` պահանջում էր ամբխը, մի քանի րոպե հետո նրանք կարծես անհետացան` իրենց հետ տանելով աղմուկը: Մտքերիս ուղղությունը փոխվեց և սկսեցի մտածել այդ մարդկանց մասին, պատկերացնել նրանց հոգսերը: Հասկացա, որ այդպես շարունակելու դեպքում ուղղակի կխենթանամ:
        Երևի բոլորի կյանքում էլ լինում են դեպքեր, երբ վերջանում են հետաքրքրությունները, մի քանի ամիս հետո մարդիկ նոր բան են գտնում և կրկին կյանք վերադարնում, ինձ մոտ 2 տարի է այդ. ամեն ինչ իր իմաստը կորցրել է, կարծես այս մոլորակում այլևս ոչինչ չունեմ անելու: 20 տարեկանում հիասթափվել ամեն ինչից. սարսափելի է, մահվան մասին մտածել այնպես ինչպես 90ամյա տատիկը, երևի այդպես չպետք է լիներ: Կողքովս անցնող ուրախ հասակակիցներս ինձ ուժ են տալիս, սակայն արդյոք նրանց ժպիտը կեղծ չէ?              
չէէէէէէէ կարծես ոչինչ չի ստացվում: Կեղծիք`  որքան շատ է հիմա, մենք ապրում ենք այն կեղծիքի մեջ,  որը ստեղծվել է մեր համար առանց պայքարելու դրա դեմ: Կեղծավոր ժպիտներ, խոսքեր, մարդիկ, անգամ մթնոլորտն է կեղծիքով հագեցած.............
Դժվար է ապրել մի տեղ, ուր կեղծիքն է իշխանության գլուխ անցել և պայքարում է ազնվության դեմ.....