Sunday, September 25, 2011

Դեղին կակաչներ


Մի օր առավոտյան կարթնանաս ու կցանկանաս նրան տեսնել, կսկսես անկողնումտ տանջվել որ կողկիտ չէ, հետո կուզես հետը գոնե խոսել, ձեռքտ կմեկնես հեռախոսիտ, երկար կփնտրես համարը, սակայն չես գտնի, ջնջել ես երեկ, հիմա մտածում ես դա երազ էր թե իրականություն?: Կամաց կամաց գիտակցելով ու հիշելով կատարվածը կխճճվես ժամանակի մեջ չհասկանալով կատարվածի վաղեմությունը կսկսես փորփրել հաղարդագրություններտ, հետո սոցիալական կայքերի զրույցներտ, կապշես բայց մի ամս է արդեն նրա հետ չես:
<< Ինչքան ժամանակ է անցել իսկ ես դեռ չեմ ընտելացել քո կողկիս չլինելու փաստին>>: Կմտածես ու կշտապես դուրս գալ և գնալ քո ու նրա ամենասիրելի վայրը, որտեղ այնքան գեղեցիկ օրվա հետ կապված հուշ կար, այդ տեղի մասին գիտեիք երկուսով, հիշում ես վախենում էիք ինչ որ մոկին ասել դրա մասին, քանի որ ձեզ թվում էր թե այդ դեպքում վայրը կկորցնի իր կախարդանքը: <<Տեսնես գալիս ես այստեղ, գոնե մեկ մեկ, դեռ մտածում ես իմ մասին>> կմտածես ու կլռես, ոչ ոք չկա, ոչինչ չկա բացի քեզնից ու նրա մասին հուշերից, մտքերում խորասուզված չես ել նկատի թե ինչպես է աչքիցտ արցունք հոսում, միայն մեկ աչքիցտ, մյուսը կարծես ցամաքած լինի: Տարորինակ զգացողություններով կհեռանաս այդ տեղից, ամբողջ ճանապարհին ինքտ քեզ հարցնելով <<Ինչու՞>>: