Friday, January 13, 2012

Հեռանում եմ

Առաովտյան արթնացա ծխախոտիտ հոտից, այն այնքան տհաճ էր ինձ համար: Երեկվա վիճաբանության հետքերը սփռված էին ամբողջ տնով: Երեք տարի է միասին ենք ապրում և մտքովս չէր անցնում, որ մի օր կարթնանամ ու էլ չեմ ուզի քեզ տեսնել: Գիտեմ երեկ սխալ էի, զայրացրի քեզ, երևի չարժեր գնալ այդ անիմաստ արարողությանը: Իսկ միգուցե պատճառը հենց մեր մեջ է, սերը կարծես ել չկա, դու ինձ էլ չես ձգում, աշխատանքից տուն չեմ շտապում, որ քեզ տեսնեմ...
Առաջվա պես չես գրկում, չես փաղաքշում, իսկ ու՞ր կորավ ռոմանտիզմը, ի՞նչ եղան երազանքները:
Հիշում ես երբ սկսեցինք միասին ապրել ամեն երեկո, երբ աստղերը սկսում էին հազիվ երևալ բարձրանում էինք տանիք ու սկսում ապագայի մասին երազել, միշտ ուզում էինք արտասովոր հարսանիք ունենալ, մեծ տուն ու երեք երեխա:
 Ես շնիկ էի երազում, և մի օր երբ երեկույթից վերադառնում էինք տուն մոլորված փոքր շուն տեսանք, գետնից բարձրացրիր ու ասացիր, որ սա է իմ երազած շնիկը տանում ենք պահենք, նա կլինի մեր փոքրիկը` նա ծնող չունի մենք երեխա: Այդպես շնիկել ունեցա, որը մինջև օրս անուն չունի, ընդհանուր հայտարարի չեկանք և խեղճը մնաց անանուն:  Իրար խոսք էինք տալիս մինջև կյանքներիս վերջ խենթ մնալ, իրար սիրել և այլն:
Հիմա երբ պարկած եմ մեր անկողնում ու փորձում եմ այս ամենից ելք գտնել ու հեռանալուց բացի ուրիշ ոչինչ մտքիս չի գալիս, նախանձով եմ նայում անցած օրերին:
Լավ իսկ ինչ եղավ մեզ, գուցե՞ մեծացանք կամ... կամ ... կամ... չգիտեմ ել ինչ մտածե, գլխումս քաոս է, երևի շատ եմ երազանքներով ապրել ժամանակն է իրատես լինել: Ավելի լավ է հեռանալ առանց ոչինչ ասելու:  Չէ մի նամակ կգրեմ, վերջին ու միակ ձեռագիր նամակը մեր կյանքում որում հրաժեշտ կտամ քեզ ում մեր միասին անցկացրծ տարիներին: Ինչ բարդ է թողնել այսքանը և հեռանալ:
Առաոտյան ոչինչ չասացի ուղակի դուրս եկա տնից մի քիչ զբոսնելու, մտածելու...
 Երբ հասկացա, որ այլ ելք չկա բացի հեռանալուց վերադարցա տուն, դու արդեն այնտեղ չէիր:
Չփորձեցի ել պարզել որտեղ ես: Մի գրություն թողեցի ու դուրս եկա, չգիտեմ ել վերադարցել ես թե ոչ բայց ես այլևս հետ չեմ գա:
  Հեռանում եմ.... 

Sunday, January 8, 2012

Անհասկանալի

Ամեն ինչ կանցնի, բոլոր ցավերը, վերքերը, ժպիտներն ու զգացմունքները, մարդիկ նույնպես մշտական բնույթ չեն կրում: Առաջ ավելի դժվար էր գիտակցելը ու փորձել ընտելանալը մարդկանց ու երևույթների բացակայությանը: Հիմա ավելի հեշտ եմ նայում այդ ամենին, մի անգամ չի, որ համոզվել եմ անզորությանս մեջ, մեկ-մեկ գիժ բնաովրություն ունենալով փորձում եմ չնահանջել, սակայն հերդական անգամ կոտրվում ու մնում եմ միայնակ, առանց ընկերների սիրելի մարդկանց` այնքան թանկ մարդկանց, որոնցից ժամանակին բաժանվելու հավանականությունը անիմաստ բան էր թվում: Նրանք  ել, իրենց ցանկությամբ, կամ անկախ իրենցից մի օր հեռանում են:
Տարորինակ են մարդիկ, հավերժ ինչ,  որ բաներ են խոտանում գիտակցելով, որ մահկանացու են: Մինջև կյանքի վերջ սիրել են խոստանում համոզված լինելով, որ այդպես միայն հեքիաթներում է լինում: Երդվում են հետո դրժելու համար: Ստեղծում են օրենքներ սկզբունքներ, կաղապարում իրենց, հետո փորձում են դուրս գալ այդ սահմռկեցուցիչ անդունդից: Նեղանում են բարիշելու հույսով, ես ել եմ նույն կերպ ապրում ու ամեն անգամ զարմանում թե ինչու այդպես արեցի, ինչպես այդպես եղավ, ախր չէի ուզում և այլն:

Monday, January 2, 2012

Պաշտում եմ քեզ Ձյուն


Ձյուն ես պաշտում եմ քեզ: Այնքան մաքուր թեթև հաճելի, տաք:
Սիրում եմ երբ մեղմ իջնում ես տաք այտերս ու հալչում: Հիշում եմ, երբ դեռ մանուկ էի ձմռան գալուն պես սպասում էի առաջին ձյանը: Երբ երեկոյան այն գալիս էր շքեղ ու մեծ փաթիլներով ես տանից դուրս չեի գալիս, որ հանկարծ չտրորեմ նորեկ ձյունը ու չփչացնեմ նրա տեսքը, որ առաոտյան վաելելմ ու քայլելով ձյան միջով լսեմ նրա այնքան հաճելի ճռճռոցը:  Շատ զվարճալի էր երբ փորձում էր այն բերանով բռնել, բացում էի փոքրիկ բերանս ու վազում այս ու այ կողմ որ հասցնեմ բռնել դրանք: Ինչ հաճելի է հիշել այդ: Ամեն անգամ ձյան գալու հետ գալիս են նաև մանկության անմոռաց հուշերը:
Ես դեռ հոգով մանուկ եմ ու ամեն տարի ձմռան գալուն պես սպասում եմ առաջին ձյանը: Ափսոս, որ այլևս չեմ կարող այնպիսի խենթություններ անել, այնպիսի երազանքներ ունենալ ինչպիսին դրանք մանկությանս տարիներն էին: