Saturday, May 28, 2011

երջանկություն


       Վահեն մի տղա էր, ով մեծացել էր մանկատանը: Ասում են մայրն արդեն չկար, երբ նրան բերեցին: Ծնողների մասին գրեթե ոչինչ չգիտեր: Այս կյանքի մասին նույնպես քիչ բան գիտեր:
Մի անգամ մանկատուն բժիշկների մի խումբ այցելեց: Նրանք այնքան բարի էին, այնքան հոգատար: Այդ օրը շատ մարդ էր եկել, կար նաև օտար բառեր շշնջացող արտասահմանցիների մի մեծ խումբ: Հենց այդ պահին էլ Վահեն վճռեց, որ կդառնա իսկական բժիշկ: Ամբողջ գիշեր դրա մասին էր մտածում, թե ինչպես է օգնելու մարդկանց, հատկապես մեծահասակներին:

Wednesday, May 25, 2011

Դատարկություն

Այսօր աչքերս բացեցի ու հասկացա, որ կյանքումս ինչ որ բան պակաս է:  Ոնց որ հոգիս լցնող գունաոր երազանքի ամենամեծ կտորը գողացած լինեն ու տեղը մեծ դատարկություն է մնացել: Դատարկություն, որ ոչնչով լրացնել չեմ կարող:

Friday, May 20, 2011

Ես անզոր եմ քո դեմ, դու ամենահզորնես

Մի քանի րոպե քարացած նայում էի ժմացույցին, մտածում եմ ինչպես է այն խլում ինձնից այն կարճ հատվածը, որը կյանք է կոչվում, ասում են այն մի անգամ է տրվում, իսկ ես հիմմարի պես նստել ու հաշվում եմ այն ինչը աննկատ խլում է ինձնից կյանք կոչվածը:  Նույն ժամացույցին նաել եմ կյանքիս ամենալավ օրերին և չեմ ցանկացել, որ այն իր ընթացքը շարունակի, սակայն հակառակը նույնպես եղել է երբ ուզում էի սլաքները ինքս առաջ տաի միայն թե ամեն ինչ շուտ ավարտվեր:

Tuesday, May 17, 2011

Ps. Անամոթի պես քեզ դեռ սիրում եմ:

Սիրում եմ քեզ, հոգնել եմ այս բառերը անպատասխան կրկնելուց: Ինձ այսքանն էլ բավական է, այլևս քեզ այդ խոսքերը չեմ ասի, չնայած իմ համար դրանք պարզապես խոսքեր չէին, այլ մի ամբողջ ներաշխարհ, աշհարհ` որտեղ այս բառերը այլևս քեզ համար չեն սիրելիս: Ինչքան խորդ է դարցել քեզ սիրելիս ասելը, իսկ ես այդպես չէի ուզում, բայց ցաովք ցանկություններս հաշվի չառար ու դրանք այդպես էլ չիրականացան: