Saturday, April 30, 2011

Ես, Դու, Նա

Բավականին ժամանակ է արդեն կանգնած եմ պատուհանի մոտ, անձրևում է: Անձրևն այսօր ինձ պատմում է իմ ու քո մասին, արևս: Նա ասաց այնպիսի բաներ, որ գիտենք միայն Ես, Դու ու նա, նա իմ և քո միակ և լուռ ընկերը: Նա գալիս էր մեր հանդիպումների ժամանակ որպեսզի հետո, մենության և տխրության օրերին հիշեցնի մեզ այն երջանիկ պահերը  որոնցով ապրում եմ հիմա:
Նա այնքան գեղեցիկ և հաճելի էր պատմում այդ ամենը այնքան վարակիչ, որ ակամայից ժպիտ հայտնվեց դեմքիս, մի բարի ու անկեղծ ժպիտ, որոնց պատճառը կարող են դառնալ միայն լավ հուշերը, այնպիսինները` որոնց մասին գիտենք միայն մենք երեքով Ես, Դու, Նա:
Նա չլքեց ինձ անգամ այսօր, երբ ի վիճակի չէի ոչինչ անելու, ամբողջ օրը ականջներիս մեջ ձայնդ էի լսում և անցորդների խորդ հայացքներում քոննեի փնտրում, որն այնքան ջերմ ու հարազատ էր ինձ համար: Եվ որի մասին ինձ այօր հիշեցնում է նա` Անձրևը:   
Այն դեռ երկար կպատմի մեր պատմությունը. դրա մասին կլսեն բոլորը, սակայն ոչ ոք չի հասկանա Նրա լեզուն մեզանից բացի: Եվ ամեն անգամ նա կգա և կպատմի այն սիրահար զույգի խենթ արարքները, որի լուռ վկան է եղել նույն ինքը Անձրևը, իմ միակ անկեղծ ու անբաժան ընկերը:

Sunday, April 10, 2011

Արտասովր օտար մարդ


 Արևս քեզ շատ եմ սիրում:
Ու հերթական անգամ կրկնելով այս խոսքերը` չեմ զղջում:
Թվում էր, թե կմոռանամ քեզ,  ավա՜ղ, առաջվա պես սիրում ու կարոտում եմ քեզ:
Սիրտս, հասկանում եմ, որ ինձ այլևս չես սիրում ու չգիտեմ էլ սիրել ես,  թե...