Ես անզոր եմ քո դեմ, դու ամենահզորնես


Մի քանի րոպե քարացած նայում էի ժմացույցին, մտածում եմ ինչպես է այն խլում ինձնից այն կարճ հատվածը, որը կյանք է կոչվում, ասում են այն մի անգամ է տրվում, իսկ ես հիմմարի պես նստել ու հաշվում եմ այն ինչը աննկատ խլում է ինձնից կյանք կոչվածը:  Նույն ժամացույցին նաել եմ կյանքիս ամենալավ օրերին և չեմ ցանկացել, որ այն իր ընթացքը շարունակի, սակայն հակառակը նույնպես եղել է երբ ուզում էի սլաքները ինքս առաջ տաի միայն թե ամեն ինչ շուտ ավարտվեր: 
 Երբ քեզ հետ էի մի տեսակ չէի ուզում ժամացույցին նաել, որ հանկարծ չտեսնեմ ինչպես են սլաքները վազում ու չզգամ դրանց դեմ իմ անզորությունը: Նորից դու, դու, դու...
Քեզ մոռանլը նպատակի պես մի բան է դարցել իմ կյանքում: Նպատակ, որն այնքան տհաճ ու զզվելի է: Քո մասին մտքերը մխրճվել են ուղեղիս մեջ ու դուրս չեն գալիս, երակներումս հոսող արյունը ամբողջությամբ ներծծված է քո բույրով, կարոտն ինձ ուղեկցում է ամենուր:
Հիմա ինձ այս կյանքում զգում եմ մոլորված անցորդի պես, ով հայտնվել է անծանոթ փողոցում և խելագառի պես վախեցած աչքերով քեզ է փնտրում ասես փրկության միակ ու վերջին հույսը դու ես: Փրություն որին շարունակ սպասում եմ առանց հույսի:
Միգուցե քո կյանքում արդեն ուրշը կա ով ուրախացնում և հաճելի պահեր է պագևում քեզ, չի ձանձրացնում իր զանգերով.....
Ինչևէ միգուցե իմ կյանքում էլի կհայտնվի նման մեկը ու ես նորից կուզեմ կանգնեցնել ժամանակը և մնալ նրա կողքին, ապսոս որ այդ մարդը այլևս դու չես լինի, այլևս քո անունը չեմ շշնջա, դա կլինի ուրիշը, իսկ այդ ժամանակ իմ համար արդեն դու կլինես ուրիշ, դու որ ժամանակին միակնեիր: