Thursday, December 29, 2011

Խաղ

Այսօր խաղի բացումը անում եմ ես, համարձակ քայլերով առանց կաշկանդվելու քայլում եմ դեպի <<Անդունդ>> կոչվող խաղը: Շուրջս սարսափած աչեքր են, որոնք ժամանակին վախեցել են ոտք դնել այստեղ, կիսանախանձկոտ հայացքներ են դրանք: Անտանելի դժվար է. քայլելիս կարծես փշոտ դաշտում լինես ոտաբոբիկ: Շուրջս հզոր մրցակիցներ են, որոնք համարցակվել են ձեռնոց նետել այն հորինվածքին, որը ճակատագիր է կոչվում:
Հաղթանակ, պարտությու, մեծ ու փոքր վտանգներ, հաճելի ու տհաճ պահեր, երբեմն այդ ամենն անտանելի է դառնում և քիչ է մնում փաղչեմ այս խաղից, սակայն փաղչելու ելքը մահն է իսկ ես մեռնել դեռ չեմ ուզում:
Հպարտորեն կտանեմ ամեն ինչ ամեն պարտություն, բայց չեմ հեռանա: Միգուցե սա ազարտ է, որից հրաժարվելը երկար տարիներ ու լավ աշխատանք է պահանջում:
Կյաք կոչող այս խաղը բոլորիս է ստիպում խաղալ իր ակնոններվ, այլապես դուք հեռացված եք դեպի հավերժական անհայտություն, այնտեղից վերադարցիճամփա չկա:
Ամուր բռնվեք այն նաև կարող է ձեզ նետել այնքան խորը, որ ինքներդ կցանկանաք դուրս գալ այդքան քաղցր խաղից` արդեն դաժա ու անտանելի դարցած:
Մողնից յուրաքանչյուրը լսել է այս արտահայտությունն ու ենթարկվել նրան`
-Ուշադրություն եկավ խախը մտնելու ձեր ժամանակը, եկեք ու պայքարեք:

Tuesday, December 27, 2011

Գնացիր

Գնալուտ ժամանակներ, ես զգում էի դա, գիտեմ ասածներս անհեթեթություն կթվան, կարդալիս քմծիծաղ կտաս ու կմտածես <<Հիմմար>>: Միգուցե ասածդ տեղին կլինի,  գուցե ոչ...
Ինչևէ ես գիտեի`այսպես է լինելու, մի օր հեռանալու ես ինձ թողելով միայն հուշեր քո մասին, որոնցով կապրեմ որոշ ժամանակ: Չեմ նեղանում քեզնից, ինքս ինձ եմ նախատում հերթական անգամ խաբնվելու համար: Հիշում ես մի անգամ ինձ խոստացար չլքել, մենակ չթողնել բայց...
Այնպես կուզեի հիմա գայիր, փաթաթվեիր ինձ ամուր գրկեիր ու չթողնեիր, որ այս տողերը գրեմ, սեղմեիր ձեռքերս ու կիսատ թողեիր խոստովանությունս որը անում եմ գրելու միջոցով: Գրկեիր մեղմ համբուրեիր  ու ասերի որ եկել ես ու այլևս ոչ մի տեղ չես գնալու:
Չեմ համարձակվում անգամ ինքս ինձ խոստովանել որ սիրում եմ քեզ, կարոտում եմ, սիրտս կտոր-կտոր է լինում բայց անզոր եմ, ինչ որ բան փոխել ել չի ստացվի չափազանց ուշ է
 Նորից դատարկություն եմ զգում, ահռելի դատարկություն, այն լցնելու համար շատ ջանքեր ու ժամանակ է հարկաոր:

Friday, December 2, 2011

Եթե միայն...

        • Ուշ հասկացա, թե ով ես ինձ համար իրականում, թե ինչքան քո կարիքն ունեմ և միայն ընկերոջ կարգավիճան ինձ չի հերիքում: Խեղդվում եմ մեջս կուտակված զգացմունքներից, նրանց առատությունից, քո կարոտից: Ուզում եմ գոռալ ,որ անտարբեր չեմ, բայց դու չես լսի. հեռու ես ինձնից: Քո սիրտը սառույց չէ, գիտեմ, բաց քեզ էլ եմ հասկանում: Ես միշտ ու բոլորին հասկանում եմ, բայց ափսոս, բոլորը չէ, որ ինձ հասկանում են: Ես կտառապեմ, կտանջվեմ, բայց քեզ ետ չեմ բերի. անկարող եմ: Հագուստիցս դեռ քո հոտնե գալիս, այն այնքան հաճելի է և հուշեր է արթնացնում, հուշերի մի ողջ փունջ, մի ամբողջ պատմություն: Այդ բույրը լեցուն է զգացմունքներով` սիրով կրքով, հիմմարություններով, գժություններով: Ափսոս անցյալ են, միայն դատարկ հուշեր են: Ատում եմ այդ բառը: <<Անկարող>>: Երբեմն թվում էր, թե չենք բաժանվելու: Այո, <<թվում էր>> - ևս մի զզվելի բառ:
          Եթե միայն... արդեն չգիտեմ... եթե միայն այդպես լիներ, եթե այնպես լիներ: Չգիտեմ էլ, թե որ տարբերակը ավելի ճիշտ կլիներ, վախենում էլ եմ տարբերակներ մտածել:
          Տարօրինակ են մարդիկ, հրաժարվում են այն ամենից, այն մարդկանցից, ովքեր իրենց համար թանկ են, հանձնվում են առանց պայքարելու: