Sunday, April 10, 2011

Արտասովր օտար մարդ


 Արևս քեզ շատ եմ սիրում:
Ու հերթական անգամ կրկնելով այս խոսքերը` չեմ զղջում:
Թվում էր, թե կմոռանամ քեզ,  ավա՜ղ, առաջվա պես սիրում ու կարոտում եմ քեզ:
Սիրտս, հասկանում եմ, որ ինձ այլևս չես սիրում ու չգիտեմ էլ սիրել ես,  թե...


  Բայց ես քեզ սիրել ու սիրում եմ անկեղծ սրտով:       Կարոտում եմ, ինչպես երբեք ոչ ոքի չեմ կարոտել:
Տարօրինակ թախիծ կա մեջս, մի տեսակ անսովոր դող է անցնում մարմնովս, մատներս սառել են, ձեռքերս դողում են գրելուց, արցունքներս էլ հազիվ եմ զսպում: Սիրտս, ախր առանց քեզ դժվարա  շատ, անսովորա:
  Ուզում եմ ճչալ, լացել: Այս ամենին վերջ տալ եմ ուզում:
  Արևս, այն օրը եթե չգայիր, ես ինձ ոչ թե կսպանեի, այլ կազատեի այս ամենից, կպրծնեի կեղծիքից և այլևս չէի անհանգստացնի քեզ իմ ներկայությամբ, ինչը քեզ վերջերս տհաճություն էր պատճառում և ոչ էլ կզանգեի ու դու դրանից կնյադայինանայիր:
  Ինձանից լավ գիտես` ինչ եմ զգում: Իմ մեջ սպանեցիր ապրելու ցանկությունը, հիմա չես թողնում անգամ մեռնեմ. այսպես այլևս չեմ կարող:
 Հոգնել եմ ինքս ինձ խաբելով, թե դու ինձ չես արհամարհում ու չես ծաղրում, թե գոնե մի փոքր հարգում կամ սիրում ես ինձ:
 Հոգնել եմ այն բոլոր տհաճ բառերից, որ լսում եմ իմ հասցեին քո կողմից:
 Մի անգամ քեզ խնդրեցի, որ  ինձ չստպես զղջալ քեզ սիրելու համար, երևում է չես  ցանկանում խնդրանքս կատարել:
  Չգիտեմ դեռ ինչքան ժամանակ կսիրեմ քեզ, բայց մի բան լավ գիտեմ` դու մինչև իմ մահը կմնաս իմ հուշերում ու կլինես արտասովոր օտար մարդ, ում հետ հավերժ կապվեցի և ի զորու չեմ խախտել այդ հավերժությունը:

0 коммент.:

Post a Comment