Monday, February 14, 2011

Սիրել ...........
Երիտասարդ տարիքում այս բառը անպակաս է մարդու կյանքում:
Բայց մեզանից քանիսն են գիտակցում բառի իմաստը ողջ էութամբ` կդժվարանամ ասել:
Դպրոցական տարիներին երազկոտ հայացքով նայում եինք սիրահար զույգերին` այնքան անթերի էր ամեն ինչ թվում նրանց մոտ, և ցանկանում շուտ մեծանալ, նրանց նմանվել, ուսանող դառնալ, սիրել, խենթանալ, իսկ երբ մեծանում ենք.........


Բախվում ենք դաժան մի իրականության, որին մեզ ոչ ոք չեր նախապատրաստել` ոչ մեզ շատ սիրող մեր ծնողները, ոչ ուսուցիչները, և ոչ էլ ընկերները:  Հիմա արդեն նմանվելու փոխարեն ուզում ենք տարբերվել:  Ինքնատիպ լինելն ու տարբերվելու ձգտումը չի լքում մեզ ամբողջ կյանքում: Երբ սկսում ենք գիտակցել, թե ինչքան ժամանակ ենք ծախսել տարբերվելու և նման այլ հիմարությունների վրա, արդեն ուշ է լինում, շտկելու ժամանակ էլ չկա, պետք է շտապել, կանքը շարունակվում է, պետք է տեմպին հասցնել:  Արդեն նոր խնդիրներ, նոր միջավայր և այլն...    Իսկ արդյոք մենք հասցնում ենք վայելել մեր կյանքը?   Գիտնականներն ասում են, որ եթե մարդու կյանքից հանենք աշխատանքային ժամերը և այն ամենն, ինչը զբաղեցնում է մեզ, կստացվի, որ մենք ապրում ենք ընդամենը 3 տարի: 
Իսկ թե ինչպես ապրենք և քանի տարի, արդեն ինքներս ենք որոշում, մնում է միայն այդ ժամանակը վատնելու փոխարեն ճիծշտ օգտագործենք այն:  
 Իսկ այս կյանքում ամեն մարդ իր համար է որոշում, թե որն է ճիշտ և որն է սխալ:






0 коммент.:

Post a Comment