Wednesday, June 15, 2011

Քո մաին մտքերը նորից լցվեցին գլուխս


Տարօրինակ տրամադրություն ունեմ այսօր, ոչ ուրախ եմ ոչ ել տխուր:
Պատուհանից դուրս նաեցի ներսս ինչ, որ բան փոխելու ակնկալիքով: Օդում կախված անորոշությունը իսնձ ստիպեց մտածել հիմմար բաների մասին, որանք քիչ անց անհետացան ինչպես երկնքում մնացած մի քանի կտոր ամպերը: Ուղեղս այսօր ոչինչ չի ընկալում: Քո մասին մտածել պարզապես չեմ ուզում: Անունտ նախկինում լսելիս կարոտ էի զգում, քո մասին խոսելիս քեզ տեսնել էի ուզում, մտքումս միայն դու էիր, ուրշների մասին մտածելու ժամանակ չէի ունենում, չէի ել ուզում: Ասում են երջանկության համար շատ բան է հարկաոր` փող, տուն, մեքենա, ինձ երջանկության համար միայն դու էիր պետկ: Բայց դու տարար իմ երջանկությունը տեղը թողելով մի մեծ դատարկություն, որը շատ խորն է և այն լցնելու համար ինձնից դեռ երկար տարիներ կպահանջվի:

Գիտես ես միչև հիմա անձրևի ժամանակ դուրս եմ գալիս, կամ պատուհանից եմ նայում լսելով այն երաժշտությունը, որը ինձ շարունակ հիշեցնում է քո մասին, քո աչքերի, քո ժպիտի, միասին անցկացրած օրերի: Հիշում ես այն երեկոն որը ասես հեքիաթից մի հատված լիներ, իսկ ձմռան այն ձյունը, որից խուսափելու կամ թաքնվելու փոխարեն փոքրիկ երեխաների պես նստել և նայում էինք երկնքին, նայում էինք թե ինչպես են ձյան փաթիլները հատ-հատ իջնում ու սպիտակ ներկում այն աշխարհը որտեղ կայինք միայն ես ու դու….
Քո մաին մտքերը նորից լցվեցին գլուխս, դու ինձ համար մի անկառավարելի էակ ես, թափառում ես մտքերումս ինչքան ուզես ու երբ ուզես:

0 коммент.:

Post a Comment