Saturday, April 30, 2011

Ես, Դու, Նա

Բավականին ժամանակ է արդեն կանգնած եմ պատուհանի մոտ, անձրևում է: Անձրևն այսօր ինձ պատմում է իմ ու քո մասին, արևս: Նա ասաց այնպիսի բաներ, որ գիտենք միայն Ես, Դու ու նա, նա իմ և քո միակ և լուռ ընկերը: Նա գալիս էր մեր հանդիպումների ժամանակ որպեսզի հետո, մենության և տխրության օրերին հիշեցնի մեզ այն երջանիկ պահերը  որոնցով ապրում եմ հիմա:
Նա այնքան գեղեցիկ և հաճելի էր պատմում այդ ամենը այնքան վարակիչ, որ ակամայից ժպիտ հայտնվեց դեմքիս, մի բարի ու անկեղծ ժպիտ, որոնց պատճառը կարող են դառնալ միայն լավ հուշերը, այնպիսինները` որոնց մասին գիտենք միայն մենք երեքով Ես, Դու, Նա:
Նա չլքեց ինձ անգամ այսօր, երբ ի վիճակի չէի ոչինչ անելու, ամբողջ օրը ականջներիս մեջ ձայնդ էի լսում և անցորդների խորդ հայացքներում քոննեի փնտրում, որն այնքան ջերմ ու հարազատ էր ինձ համար: Եվ որի մասին ինձ այօր հիշեցնում է նա` Անձրևը:   
Այն դեռ երկար կպատմի մեր պատմությունը. դրա մասին կլսեն բոլորը, սակայն ոչ ոք չի հասկանա Նրա լեզուն մեզանից բացի: Եվ ամեն անգամ նա կգա և կպատմի այն սիրահար զույգի խենթ արարքները, որի լուռ վկան է եղել նույն ինքը Անձրևը, իմ միակ անկեղծ ու անբաժան ընկերը:

5 comments:

  1. Ան կարդալիս զգում էի, թե ինչքան բան ունեմ ասելու սրա մասին, իսկ հիմա հարմար բառեր անգամ չեմ գտնում...

    ReplyDelete
  2. Իրին անհամբեր կսպասեմ մեկնաբանություններիդ, գիտես եստեղի ամեն գրած Հոգուս աաաամենախորքիցա

    ReplyDelete
  3. կարդալիս աչքերս արցունքներով լցվեցին,շատ հուզիչ էր,չեմ կարողանում նկարագրել բառերով այն ինչ ես զգում էի :)

    ReplyDelete
  4. Գիտեմ Ան, դրա համար էլ սրանից առավել ոչինչ չեմ կարա ասեմ: Ամեն մի բառդ զգում եմ.

    ReplyDelete
  5. Մի բան կասեմ շնորհակալ եմ ինձ ոգեշնչողին:

    ReplyDelete