Monday, January 2, 2012

Պաշտում եմ քեզ Ձյուն


Ձյուն ես պաշտում եմ քեզ: Այնքան մաքուր թեթև հաճելի, տաք:
Սիրում եմ երբ մեղմ իջնում ես տաք այտերս ու հալչում: Հիշում եմ, երբ դեռ մանուկ էի ձմռան գալուն պես սպասում էի առաջին ձյանը: Երբ երեկոյան այն գալիս էր շքեղ ու մեծ փաթիլներով ես տանից դուրս չեի գալիս, որ հանկարծ չտրորեմ նորեկ ձյունը ու չփչացնեմ նրա տեսքը, որ առաոտյան վաելելմ ու քայլելով ձյան միջով լսեմ նրա այնքան հաճելի ճռճռոցը:  Շատ զվարճալի էր երբ փորձում էր այն բերանով բռնել, բացում էի փոքրիկ բերանս ու վազում այս ու այ կողմ որ հասցնեմ բռնել դրանք: Ինչ հաճելի է հիշել այդ: Ամեն անգամ ձյան գալու հետ գալիս են նաև մանկության անմոռաց հուշերը:
Ես դեռ հոգով մանուկ եմ ու ամեն տարի ձմռան գալուն պես սպասում եմ առաջին ձյանը: Ափսոս, որ այլևս չեմ կարող այնպիսի խենթություններ անել, այնպիսի երազանքներ ունենալ ինչպիսին դրանք մանկությանս տարիներն էին:

2 comments:

  1. որքան հաճելի է, երբ ձյան սառնության փոխարեն զզգում ես նրա տաքությունը...

    ReplyDelete