Sunday, January 8, 2012

Անհասկանալի

Ամեն ինչ կանցնի, բոլոր ցավերը, վերքերը, ժպիտներն ու զգացմունքները, մարդիկ նույնպես մշտական բնույթ չեն կրում: Առաջ ավելի դժվար էր գիտակցելը ու փորձել ընտելանալը մարդկանց ու երևույթների բացակայությանը: Հիմա ավելի հեշտ եմ նայում այդ ամենին, մի անգամ չի, որ համոզվել եմ անզորությանս մեջ, մեկ-մեկ գիժ բնաովրություն ունենալով փորձում եմ չնահանջել, սակայն հերդական անգամ կոտրվում ու մնում եմ միայնակ, առանց ընկերների սիրելի մարդկանց` այնքան թանկ մարդկանց, որոնցից ժամանակին բաժանվելու հավանականությունը անիմաստ բան էր թվում: Նրանք  ել, իրենց ցանկությամբ, կամ անկախ իրենցից մի օր հեռանում են:
Տարորինակ են մարդիկ, հավերժ ինչ,  որ բաներ են խոտանում գիտակցելով, որ մահկանացու են: Մինջև կյանքի վերջ սիրել են խոստանում համոզված լինելով, որ այդպես միայն հեքիաթներում է լինում: Երդվում են հետո դրժելու համար: Ստեղծում են օրենքներ սկզբունքներ, կաղապարում իրենց, հետո փորձում են դուրս գալ այդ սահմռկեցուցիչ անդունդից: Նեղանում են բարիշելու հույսով, ես ել եմ նույն կերպ ապրում ու ամեն անգամ զարմանում թե ինչու այդպես արեցի, ինչպես այդպես եղավ, ախր չէի ուզում և այլն:

4 comments:

  1. Ան այնքան լավ ես գրել... երդվում են հետո դրժելու համար: ինչու?? անհասկանալի է, բայց փորձենք իրատես լինել:

    ReplyDelete
  2. Ու ինչպես Մակեդոնացին էր սիրում ասել."Ամեն ինչ անցողիկ է,սա էլ կանցնի":Միշտ պետք է հիշել այս խոսքերը ու երբեք չզղջալ անցածի համար,հետ նայել պետք չէ :) լավ գրառում էր

    ReplyDelete
  3. Իրատես ու կարևոր է նաև լավատես լինել:

    ReplyDelete
  4. Տեղին մեջբերում էր շնորհակալություն Հայարփի:

    ReplyDelete