Tuesday, December 27, 2011

Գնացիր

Գնալուտ ժամանակներ, ես զգում էի դա, գիտեմ ասածներս անհեթեթություն կթվան, կարդալիս քմծիծաղ կտաս ու կմտածես <<Հիմմար>>: Միգուցե ասածդ տեղին կլինի,  գուցե ոչ...
Ինչևէ ես գիտեի`այսպես է լինելու, մի օր հեռանալու ես ինձ թողելով միայն հուշեր քո մասին, որոնցով կապրեմ որոշ ժամանակ: Չեմ նեղանում քեզնից, ինքս ինձ եմ նախատում հերթական անգամ խաբնվելու համար: Հիշում ես մի անգամ ինձ խոստացար չլքել, մենակ չթողնել բայց...
Այնպես կուզեի հիմա գայիր, փաթաթվեիր ինձ ամուր գրկեիր ու չթողնեիր, որ այս տողերը գրեմ, սեղմեիր ձեռքերս ու կիսատ թողեիր խոստովանությունս որը անում եմ գրելու միջոցով: Գրկեիր մեղմ համբուրեիր  ու ասերի որ եկել ես ու այլևս ոչ մի տեղ չես գնալու:
Չեմ համարձակվում անգամ ինքս ինձ խոստովանել որ սիրում եմ քեզ, կարոտում եմ, սիրտս կտոր-կտոր է լինում բայց անզոր եմ, ինչ որ բան փոխել ել չի ստացվի չափազանց ուշ է
 Նորից դատարկություն եմ զգում, ահռելի դատարկություն, այն լցնելու համար շատ ջանքեր ու ժամանակ է հարկաոր:

2 comments: