Sunday, September 25, 2011

Դեղին կակաչներ


Մի օր առավոտյան կարթնանաս ու կցանկանաս նրան տեսնել, կսկսես անկողնումտ տանջվել որ կողկիտ չէ, հետո կուզես հետը գոնե խոսել, ձեռքտ կմեկնես հեռախոսիտ, երկար կփնտրես համարը, սակայն չես գտնի, ջնջել ես երեկ, հիմա մտածում ես դա երազ էր թե իրականություն?: Կամաց կամաց գիտակցելով ու հիշելով կատարվածը կխճճվես ժամանակի մեջ չհասկանալով կատարվածի վաղեմությունը կսկսես փորփրել հաղարդագրություններտ, հետո սոցիալական կայքերի զրույցներտ, կապշես բայց մի ամս է արդեն նրա հետ չես:
<< Ինչքան ժամանակ է անցել իսկ ես դեռ չեմ ընտելացել քո կողկիս չլինելու փաստին>>: Կմտածես ու կշտապես դուրս գալ և գնալ քո ու նրա ամենասիրելի վայրը, որտեղ այնքան գեղեցիկ օրվա հետ կապված հուշ կար, այդ տեղի մասին գիտեիք երկուսով, հիշում ես վախենում էիք ինչ որ մոկին ասել դրա մասին, քանի որ ձեզ թվում էր թե այդ դեպքում վայրը կկորցնի իր կախարդանքը: <<Տեսնես գալիս ես այստեղ, գոնե մեկ մեկ, դեռ մտածում ես իմ մասին>> կմտածես ու կլռես, ոչ ոք չկա, ոչինչ չկա բացի քեզնից ու նրա մասին հուշերից, մտքերում խորասուզված չես ել նկատի թե ինչպես է աչքիցտ արցունք հոսում, միայն մեկ աչքիցտ, մյուսը կարծես ցամաքած լինի: Տարորինակ զգացողություններով կհեռանաս այդ տեղից, ամբողջ ճանապարհին ինքտ քեզ հարցնելով <<Ինչու՞>>:

Thursday, August 25, 2011

Մեծ սեր փոքր արկղում

Արկղը որ դու ինձ նվիրեցիր, չափազանց փոքր էր որևէ բան տեղավորելու համար: Այնտեղ օդնել դժվար տեղաորվեր: Շատերն այն անգամ անհեթեթություն կհամարեին: Բայց ես հասկացա, ու միանգամից չբացեցի, չբացեցի որպիսզի չցնդի այն սերը, որը կար այդ արկղի մեջ:  Սեր ու արկղ որոնք գուցե միայն իմ երևակայության արդյունքնեն, բայց այնքան գեղեցիկ են, արկղը նախշազարդ է, ինչպես մանկական հեքիաթների գունագեղ նկարներ ունեցող գրքերում, և այնքան հիասքանչ, որ աչկ կտրել հնարաոր չէ: Այն այնքան մեծ նշանակություն ունի իմ համար, եթե մեզնից յուրաքանչյուրը ի վիճակի լիներ իր սիրելի մարդուն այդ արկղից նվիրել: Այն բուրում է ինչպես սերը, խոսում է սիրո լեզվով: 

Friday, July 15, 2011

գիտես որ քեզ սիրում եմ

Դու գիտես որ քեզ սիրում եմ, ասելնել անիմաստ է արդեն, հոգնել եմ քեզ տեսնելիս աչքերումդ սեր որոնելուց, որոշ ժամանակ առաջ աչերիդ նաելով հաճելի փայլ էի տեսնում, որը հայտնվում էր` միայն ինձ տեսնելիս, գուցե…
Սիրում եմ քո աչքերը` դրանք ինձ անհոգ մանկան, աստղիկի պես փայլփլուն աչուկներ էին հիշեցնում: Դրանցից քեզնից բացի այլևս ոչ ոք չունի, ինձ համար:
Իսկ ժպտալիս դրանք լցվում էին անսահման ուրախությամբ, ասես չէին ել տխրել:
Եվ հենց այդ նույն աչքերը ինձ տեսնելիս, իմ աչքերում նախկին սերն են որոնում, կա՞արդյոք այն, իսկ դրան որպես պատասխան ես փախցրի հայացքս, ու այդպես է լինելու ամեն անգամ երբ ինչ որ բան փնտրես իմ աչքերում, որոնք երբեք քեզ չեն ստում, սակայն իրականությունն ասելուց խուսափում են այնպես, ինչպես կխուսափեին ահեղ դատաստանից:
Մթությունն ու անձրևը իմ ամենամոտ ընկերներն են նրանք թաքցում են իմ արցունքնները, որոնք դու չես նկատում, ու չնկատեցիր նաև այն օրը երբ քեզ ուրախ ու անհոգ էի թվում: Կամ ուղակի չցանկացար նկատել դրանք, արցունքներս լուռ իչնում էին այտերովս ու թաքնվում կեղծավոր ժպիտիս տակ: Ժպիտներ, զզվելի կեղծավոր պահվացք, մինչև հիմա չեմ հասկանում կեղծիքն ավելի շատ իմ թե՞ քո համար էր, դրանցով կամ ինձ կամ քեզ էի խափում ու համոզում, որ այլևս քեզ չեմ սիրում:
Ում համար է այս ամենը, այս կեղծիքը, այս զզվելի սուտը, ինչնե պարտադրում ու դրդում դրան, ցաոք չգիտեմ, միայն գիտեմ, որ դա` ավելի ուժեղ է քան զգացմունքները, այն զգացմունքները որոնք երբևե եղել են իմ կամ քո մեջ: