- Ուշ հասկացա, թե ով ես ինձ համար իրականում, թե ինչքան քո կարիքն ունեմ և միայն ընկերոջ կարգավիճան ինձ չի հերիքում: Խեղդվում եմ մեջս կուտակված զգացմունքներից, նրանց առատությունից, քո կարոտից: Ուզում եմ գոռալ ,որ անտարբեր չեմ, բայց դու չես լսի. հեռու ես ինձնից: Քո սիրտը սառույց չէ, գիտեմ, բաց քեզ էլ եմ հասկանում: Ես միշտ ու բոլորին հասկանում եմ, բայց ափսոս, բոլորը չէ, որ ինձ հասկանում են: Ես կտառապեմ, կտանջվեմ, բայց քեզ ետ չեմ բերի. անկարող եմ: Հագուստիցս դեռ քո հոտնե գալիս, այն այնքան հաճելի է և հուշեր է արթնացնում, հուշերի մի ողջ փունջ, մի ամբողջ պատմություն: Այդ բույրը լեցուն է զգացմունքներով` սիրով կրքով, հիմմարություններով, գժություններով: Ափսոս անցյալ են, միայն դատարկ հուշեր են: Ատում եմ այդ բառը: <<Անկարող>>: Երբեմն թվում էր, թե չենք բաժանվելու: Այո, <<թվում էր>> - ևս մի զզվելի բառ:
Եթե միայն... արդեն չգիտեմ... եթե միայն այդպես լիներ, եթե այնպես լիներ: Չգիտեմ էլ, թե որ տարբերակը ավելի ճիշտ կլիներ, վախենում էլ եմ տարբերակներ մտածել:
Տարօրինակ են մարդիկ, հրաժարվում են այն ամենից, այն մարդկանցից, ովքեր իրենց համար թանկ են, հանձնվում են առանց պայքարելու:
Friday, December 2, 2011
Եթե միայն...
Sunday, September 25, 2011
Դեղին կակաչներ
Մի օր առավոտյան կարթնանաս ու կցանկանաս նրան տեսնել, կսկսես անկողնումտ տանջվել որ կողկիտ չէ, հետո կուզես հետը գոնե խոսել, ձեռքտ կմեկնես հեռախոսիտ, երկար կփնտրես համարը, սակայն չես գտնի, ջնջել ես երեկ, հիմա մտածում ես դա երազ էր թե իրականություն?: Կամաց կամաց գիտակցելով ու հիշելով կատարվածը կխճճվես ժամանակի մեջ չհասկանալով կատարվածի վաղեմությունը կսկսես փորփրել հաղարդագրություններտ, հետո սոցիալական կայքերի զրույցներտ, կապշես բայց մի ամս է արդեն նրա հետ չես:
<< Ինչքան ժամանակ է անցել իսկ ես դեռ չեմ ընտելացել քո կողկիս չլինելու փաստին>>: Կմտածես ու կշտապես դուրս գալ և գնալ քո ու նրա ամենասիրելի վայրը, որտեղ այնքան գեղեցիկ օրվա հետ կապված հուշ կար, այդ տեղի մասին գիտեիք երկուսով, հիշում ես վախենում էիք ինչ որ մոկին ասել դրա մասին, քանի որ ձեզ թվում էր թե այդ դեպքում վայրը կկորցնի իր կախարդանքը: <<Տեսնես գալիս ես այստեղ, գոնե մեկ մեկ, դեռ մտածում ես իմ մասին>> կմտածես ու կլռես, ոչ ոք չկա, ոչինչ չկա բացի քեզնից ու նրա մասին հուշերից, մտքերում խորասուզված չես ել նկատի թե ինչպես է աչքիցտ արցունք հոսում, միայն մեկ աչքիցտ, մյուսը կարծես ցամաքած լինի: Տարորինակ զգացողություններով կհեռանաս այդ տեղից, ամբողջ ճանապարհին ինքտ քեզ հարցնելով <<Ինչու՞>>:
Thursday, August 25, 2011
Մեծ սեր փոքր արկղում
Արկղը որ դու ինձ նվիրեցիր, չափազանց փոքր էր որևէ բան տեղավորելու համար: Այնտեղ օդնել դժվար տեղաորվեր: Շատերն այն անգամ անհեթեթություն կհամարեին: Բայց ես հասկացա, ու միանգամից չբացեցի, չբացեցի որպիսզի չցնդի այն սերը, որը կար այդ արկղի մեջ: Սեր ու արկղ որոնք գուցե միայն իմ երևակայության արդյունքնեն, բայց այնքան գեղեցիկ են, արկղը նախշազարդ է, ինչպես մանկական հեքիաթների գունագեղ նկարներ ունեցող գրքերում, և այնքան հիասքանչ, որ աչկ կտրել հնարաոր չէ: Այն այնքան մեծ նշանակություն ունի իմ համար, եթե մեզնից յուրաքանչյուրը ի վիճակի լիներ իր սիրելի մարդուն այդ արկղից նվիրել: Այն բուրում է ինչպես սերը, խոսում է սիրո լեզվով:
Subscribe to:
Posts (Atom)

