Tuesday, January 25, 2011

Հիշում եմ. ես ոչինչ չեմ մոռանում


Ես սա չեմ ասում հիշաչար թվալու համար, պարզապես կյանքում կան բաներ, որոնք անհնար է ջնջել: Ցավոք ծնվելուց մեզ չեն ծրագրավորում և մենք չունենք delete all կամ ուղակի delete գործառույթները: Հրաշալի կլիներ.  ինչ ուզում ես մոռանալ, ընդգծեիր ,ապա delete և վերջ: Ավարտվեց մի ողջ պատմություն, չես էլ նեղվում, տանջվում, ազատվում ես այն ամենից, ինչը քեզ կխանգարեր ապրել:  Այդ դեպքում վախենալու մի բան է մնում` դատարկություն, դատարկ է մնում մի արկղ, որը նախկինում լեփ-լեցուն էր հուշերով ու զգացմունքներով: Այդ հնարավորությունը չկա, երևի ճիշտն էլ դա է: 
Ուզում եմ մտքիցս ջնջել այն ամենն, ինչը ցավ է պատճառում ինձ, այն արտահայտությունները, որոնք հերթական անգամ գալիս են մտքիս` ինձ ապացուցելու, որ ես քո համար ոչ մեկ եմ, չեմ եղել ու չեմ էլ դառնա: 
Ինչքան ել ցավոտ լինի, այս ամենը գիտակցում եմ ու հասկանում եմ, սկզբունքներիս դեմ եմ գնում այս ամենով, սակայն ետ դարձի կամուրջը վազուց է այրվել և ես անզոր եմ իմ զգացմունքնեիր առաջ, դրանք ավելի հզոր են, քան կամքս, առավել վեհ են, քան ինքնասիրությունս...


ps.
 Դժվար թե գտնվի որևէ մեկը ով չունի սիրած երգ կամ երաժշտություն, որը հուեր չարթնացնի.....`
Yiruma: River Flows In You 

Friday, January 21, 2011

Անձրև: <<Խենթանում եմ հորդառատ ու տաք անձրևի տակ քայլելու համար>>- սա կարծում եմ նկարը դիտողների մտքով հաստատ կանցնի:
Շատերը  անձրևն ասոցացնում են ռոմանտիկաի հետ, համամիտ եմ, սակայն դրանից բացի ինձ համար անձրևը նաև մաքրության, անբասիրության նշան է: Այն գալիս ու իր հետ տանում է քաղաքի փոշին` մաքրելով և թարմացնելով այն:
Երանի անձրևն ունենար կախարդական ուժ և ի վիճակի լիներ մաքրել մարդկանց հոգիները: Հրաշք կլիներ, ընդամենը մի քանի կաթիլ և մարդիկ մաքուր են ինչպես նորածին մանուկները, անկեղծ ժպտում են: Տեսնես նման բան կլինի, թե դա պարզապես երազանք կմնա?

Thursday, January 20, 2011

ԵՍ ՍԻՐԵԼ ԳԻՏԵՄ



Բարև, ինչպես ես? գիտեմ, որ միևնույնն է չես պատասխանելու, բայց գրում եմ:
Ես էլ իմ մտքերն այսպես եմ արտահայտում, այստեղ կգրեմ, այն ինչ կցանկանայի ասել, սակայն չասացի` միգուցե գոռոզությանս, կամ էլ չափազանց հպարտ լինելու պատճառով: 
Ես քեզ սիրել եմ, սիրել եմ ավելին, քան դու երբևէ  կարող ես պատկերացնել, միգուցե այն պատճառով, որ մենք չափազանց տարբեր ենք: 
Ուզում էի ասել` քեզ շատ եմ կարոտում, միշտ իմ մտքերում ես և այլն, սակայն հասկացա. այս ամենն ավելորդ է, ես քեզ սիրում եմ պարզապես. առանց որևէ պատճառի սիրում եմ:   

Գիտեմ, որ ամեն ինչ կորցրել եմ անվերադարձ, հետ բերելու հոյւս էլ չունեմ, չեմ էլ փորձի այլևս: