Wednesday, February 16, 2011

Բարև նորից ես եմ

Բարև, նորից ես եմ, խոսքերով այս ամենն ասել չեմ կարող, քանի որ ուժ չունեմ, կգրեմ այն, ինչ իրականում մտածում եմ: Չգիտեմ կկարդաս, թե ոչ, բայց կգրեմ, կգրեմ, որովհետև դրա կարիքն ունեմ:   

Ես անընդհատ աշխատեցի ինքս ինձ վրա, փորձում էի ամեն ինչ անել, միայն թե չհիասթափեցնեմ քեզ: Փորձում էի վստահություն ձեռք բերել ու երբեք չխաբել: Նույնիսկ սկզբունքներիս դեմ գնացի: Իսկ դու, դու պարզապես չկարողացար գնահատել իմ անկեղծ սերն ու նվիրվածությունը, իմ ջանքերը` ամեն ինչ անելու, միայն թե չնեղացնեմ քեզ:
Իմ մի խոսքի պատճառով դու անտեսեցիր ամեն ինչ, թե իմ սերը և թե ինձ: Ես փորձեցի քեզնից ներում հայցել, իսկ դու  անգամ չէիր ցանկանում հետս խոսել : Մի ամբողջ օր ինձ արհամարհեցիր` որպես մի անծանոթի, ով տհաճ է քեզ համար: Վերջին 2 օրը չափազանց երկար տևեց ինձ համար և ես հիմա դժվարանում եմ քեզ հետ խոսել, հոգնել եմ արհամարհված լինելուց ու անպատասխան սիրելուց: Ինքդ էլ գիտեիր, որ ես կտանջվեմ այդ ամենի պատճառով և թողեցիր, որ տանջվեմ:
Հիմա այլևս ներում չեմ հայցի, հիմա ընդանրապես հետդ չեմ խոսի,  ոչ թե նչա համար, որ քեզ այլևս չեմ սիրում կամ հիասթափվել եմ քեզնից, այլ պարզապես հոգնել եմ անպատասխան սիրուց ու անսահման անտեսվածությունից:




p.s. 
Կներես ինձ, եթե այս ամբողջ ընթացքում ինչ-որ բան սխալ եմ արել, կներես, որ հայտնվեցի քո կյաքում:

0 коммент.:

Post a Comment