Thursday, February 17, 2011




Հիասթափություններ բոլորիս կյանքում էլ լինում են, մենք հիասթափվում ենք` անհատներից, երկրից, հիասթափվում ենք նույնիսկ անցորդներից, ովքեր կարծես թե մեզ հետ կապ չունեն:
Ինձ մոտ հիասթափությունների մի ամբողջ շարան է սկսել ու արդեն թվում է, թե երբեք  չի ավարտվի:
 Հիասթափությունը, ցավոք սրտի, մենակ չի գալիս: Այն իր հետ բերում է ատելություն, զզվանք ամեն ինչի ու բոլորի նկատմամբ: Կամքիս հակառակ սկսում եմ դուրս գալ ինքս իմ դեմ, իմ սկզբունքների դեմ, սկսում եմ վախենալ ապրելուց, մի խոսքով` այն, ինչ կատարվում է հիմա իմ հետ, կատարյալ քաոս է: Շատ եմ ցավում , որ չեմ կարողանում կասեցնել այն լիակատար քաոսը, որը արմատավորվում և սկսում է սպանել ինձ: Տարօրինակ բաներ եմ սկսում զգալ, սկսում եմ ատել բոլորին, այն ամենը, ինչը կապված է մարդ արարածի հետ,  նյարդայնացնում է ինձ:  ՈՒ ցավալի է, որ այս ամենի վերջը չի երևում:
Վախենում եմ ինքս ինձնից, չեմ ուզում չարանալ մարդկանց հանդեպ, բայց սկսում եմ...
Ոնց որ կտրած թևերով թռչուն լինեմ, ով վերևից միանգամից նետվում է ցած ու քարի նման սլանում  ներքև` պատկերացում անգամ  չունենալով, թե ներքևում ինչ է սպասվում:  Իսկ կտրած թևևրով անհնար է թռչել, ճախրել երկնքով և վայելել  թարմ օդն ու հաճույք ստանալ կյանքից:
http://www.youtube.com/watch?v=d8ekz_CSBVg

0 коммент.:

Post a Comment