Monday, February 14, 2011

VALENTIN's Day
Այսօր փետրվարի 14-ն է :
  Բացահայտում չեմ անի, ասելով, որ ամբողջ աշխարհում այն նշում են որպես սիրահարների օր:  Սիրող զույգերն իրար նվերներ  են տալիս և տոնում: Չնայած այն փաստին, որ այս տոնը հայկական չէ, այնուամենայնիվ հայ երիտասարդների կողմից այն նշվում է մեծ շուքով: Այս տարին նույնպես բացառություն չկազմեց`  հնչեցին շնորհավորանքներ, նվերներ և այլն, բայց կային նաև մարդիկ ,ովքեր համառորեն պնդում էին, որ մեր տոնը ամսի 19-ին է:   
  Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը հենց այդ օրն է նշվում, այս տարի նույնպես կկազմակերպվեն միջոցառումներ և ևս մեկ անգամ երիտասարդներին կփորձեն հրամցնել ազգայինը:
  Անձամբ ես չեմ սիրում այս տոները: Ըստ իս` սիրող մարդկանց համար ամեն օրը պետք է տոն լինի, անկախ նրանից օրացույցում այդ օրը կարմիրով է նշված, թե` ոչ:

0 коммент.:

Post a Comment