Thursday, February 24, 2011

Սիրում եմ քեզ ու կսիրեմ

Ամբողջ կյանքում պնդել եմ` սերը հիմարություն է, որը հորինել են մարդիկ, ովքեր չեն կարողանում պատճառաբանել իրենց անիմաստ արարքները: Արարքներ, որ ոչնչով չես բացատրի: Սիրահարվում են, խենթանում իրար համար, ինչ ասես անում ու բաժանվում, հետո սկսում են տառապել այդ նույն զգացմունքի պատճառով, որը թերևս ամենագեղեցիկն էին համարում:


Հիմա ինքս եմ ընկել սեր կոչվածի թակարդը, իմ մոտ էլ ամեն ինչ շարքով, կարգով եղավ` սիրեցի, խենթացա, նվիրվեցի ու մենակ մնացի:  Չափազանց մեծ զգացմունքը կամաց-կամաց ցավի է վերածվում` քայքայելով ներսումդ ամեն ինչ: Կործանվում ես, զգում ես, որ վերանում ես, բայց անզոր ես, անզոր ես այն զգացմունքի դեմ, որն անիրական  էր թվում և չէր  սպառնում քեզ:
Հիվանդի պես ոչինչ չեմ ուզում, ոչ ոքի հետ խոսել չեմ ուզում, շարունակ մենակ մնալ և քո մաին մտածել եմ ուզում: Կողքիդ լինելու մասին միայն երազել կարող եմ: Ժամեր շարունակ նայում եմ հեռախոսիս ու ինքս ինձ համոզում, որ չզանգեմ:
Ուզում եմ մեջս ուժ գտնեմ և ասեմ քեզ մոռացել եմ, բայց անկարող եմ: Երբեմն էլ ուզում եմ նայեմ աչքերիդ ու ասել, թե ինչքան եմ քեզ սիրում, ինչ դժվար է առանց քեզ, ինչքան եմ ուզում կողքիդ լինել...................
Սիրում եմ քեզ ու կսիրեմ

2 comments:

  1. ես էլ էի Ձեղ պես մտածում,որ սերը հիմարություն է և որ մարդիկ հորինել են իրենց հիմար արարքները բացատրելու համար,բայց մի օր ես սիրահարվեցի ու դա եղավ վայրկյանների ընթացքում,ու հետո,հետո սկսեցի անցնել Ձեր թվարկած բոլոր փուլերով:

    ReplyDelete
  2. Սերը սուտ չի այն կա ուղակի չգիտեմ ինչու երբեք happy end-ով չի ավարտվում:

    ReplyDelete